Համակարգչային հսկա Microsoft-ի տնօրենների խորհրդի նոր նախագահ կդառնա Ջոն Թոմպսոնը: Նա այդ պաշտոնում կփոխարինի Բիլ Գեյթսին: Մինչ այդ, Գեյթսը հեռանալուց հետո կշարունակի ակտիվ դեր խաղալ ընկերության կյանքում:
Microsoft-ում կնշանակվի նաեւ նոր գլխավոր տնօրեն: Այդ պաշտոնը կզբաղեցնի Սատյա Նադելլան, ով ընկերություն է եկել 1992-ին: Այդ պաշտոնին հավակնում էին նաեւ Nokia-ի նախկին գլխավոր տնօրեն Սթիվեն Էլոպը, Ford-ի գլխավոր Ալան Մալալին:




























