Ավստրալիայում հիվանդության պատճառով սպանել են 83-ամյա ֆլամինգոյին՝ Գրեյթեր անունով: Կենդանին ապրում էր Ադելաիդայի կենդանաբանական այգում՝ 1933-ից ի վեր:
Բացի այդ, Գրեյթերը աշխարհի ամենածեր ֆլամինգոն էր, նա Ավստրալիայի վերջին վարդագույն ֆլամինգոն էր, փոխանցում է «Gazeta.ru»-ն:
Ադելաիդայի կենդանաբանական այգում ապրում է եւս մեկ ֆլամինգո՝ 60-ամյա Չիլլին:



























