Հունվարի 30-ին, ժամը 10.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Երեւան-Արտաշատ գյուղամիջյան ճանապարհի 16-րդ կմ-ին բախվել է «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենայի:

«ԳԱԶ-24»-ի վարորդը, 2 ուղեւորները եւ «ՎԱԶ-2106»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նույն օրը, ժամը 16.30-ին, «ԳԱԶ-24»-ի ուղեւորներից մեկը` 1989 թ. ծնված Լեւոն Ազիզյանը, հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է:

Կատարվում է քննություն: