Հունվարի 30-ին, ժամը 06.00-ի սահմաններում, Տաշիր-Մեծավան ճանապարհի 7-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել-Վեկտրա» եւ «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե «Օպել-Վեկտրա»-ի վարորդը, 3 ուղեւորները եւ «ԲՄՎ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

«Օպել-Վեկտրա»-ի վարորդը` 1986 թ. ծնված Ահարոն Սուքիասյանը, հիվանդանոցում մահացել է:

Կատարվում է քննություն: