Փրկարար ծառայությունը հունվարի 31-ին, ժամը 09.00-ին տեղեկություն է ստացել, որ Մ5 միջպետական ավտոճանապարհին՝ Նորապատ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել վթար. «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ կողաշրջվել մոտակա առվակի մեջ, տուժածներ չկան. ավտոմեքենան երթեւեկելի գոտի դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները առվակից դուրս են բերել «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան: Վարորդը եւ ուղեւորները չեն տուժել: