Մագելի քարանձավը չի շահագործվի առանց բնապահպանական եզրակացության: Այս մասին հունվարի 31-ին հայտարարել է Հայաստանի բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը: Ըստ նրա՝ քարանձավի էկոհամակարգը, չպետք է վտանգվի:
«Քարանձավը անմիջականորեն մշակույթի նախարարության տրամադրության տակ է ու եթե ինչ-որ ընկերություն պատրաստվում է այնտեղ զբոսաշրջանային կամ այլ ծրագրեր իրականացնել, նախ մենք պետք է դրական բնապահպանական եզրակացություն տանք»,-ասել է նախարարը:
Մագելի քարանձավը խոշորագույններից է Հայաստանում:




























