Ռուսաստանի Վորոնեժի մարզի ռազմական ուսումնական կենտրոններից մեկի նկատմամբ, որտեղ 400 զինվոր թոքաբորբով էր հիվանդացել, իսկ նրանցից մեկն էլ մահացել էր,  դատախազության ստուգման արդյունքում քրեական գործ է հարուցվել, հայտնում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով ՌԴ Գլխավոր զինդատախազությանը:

«Ստուգման հետեւանքով հայտնաբերվել են հրամանատարության կողմից կատարված ծառայության անվտանգությունն ապահովող կանոնների եւ համաճարակային հիվանդությունները կանխարգելող պրոֆիլակտիկ միջոցառումների խախտումներ», - նշել է գերատեսչության ներկայացուցիչը:

Ըստ նրա՝  դատախազության ստուգումների նյութերը ուղարկվել են քննչական մարմիններ, որտեղ հարուցվել է քրեական գործ՝ ՌԴ ՔՕ-ի 236-րդ հոդված երկրորդ մասով (սանիտարահամաճարակային կանոններ խախտում, որը դարձել է մարդու մահվան պատճառ):