Տոկիոյում ձերբակալվել է անսովոր հակում ունեցող հանցագործը. 28-ամյա Սո Սատոյի տան մոտ 450 զույգ կանացի բարձրակրունկ կոշիկներ են հայտնաբերել, որոնք նա գողացել է քաղաքի տղամարդկանց ակումբների եւ բարերի աշխատակցուհիներից, նաեւ կանանց հանդերձարաններից, հաղորդում է Asia One-ը:

Խուզարկության ժամանակ, նա խոստովանել է, որ կանացի կոշիկները գողացել է միայն հաճույքի համար եւ մտադիր չի եղել դրանից որեւէ նյութական շահույթ ստանալ:

Բոլոր գողացված կոշիկները գեղեցիկ շարված են եղել պահարանում: Սո Սատոն գործազուրկ է եւ բնակության մշտական վայր չունի, հաղորդում է Vesti.ru-ն: