Չիլագո քաղաքի ոստիկանությունը, որը որոնում էր անհետ կորած 40-ամյա տղամարդուն, եզրակացրել էր, որ նա մահացել է: 2013թ. դեկտեմբերի 29-ին Ավստրալիայի Քվինսլենդ քաղաքի բնակիչ Սթիվեն Քարին թողել էր իր ֆուրգոնը եւ գնացել քաղաքի արդյունաբերական գոտու ուղղությամբ: Որոշ ժամանակ անց հարեւանները նկատել էին տղամարդու անհետացումը եւ այդ մասին հայտնել ոստիկանությանը: 
Իրավապահ մարմինների աշխատակիցները սկսել էին ավստրալացու որոնումները, սակայն ապարդյուն, եւ հունվարի սկզբին ոստիկանները դադարեցրել էին որոնումները, հաղորդում է FedPost.ru-ն:

28 օր անց տեղի բնակիչները բաժանմունք էին բերել հյուծված Սթիվենին՝ հայտնելով, որ նրան գտել էին Չիլագո քաղաքից 10 կմ արեւմուտք: 40-ամյա տղամարդը նիհարել էր 15 կգ, նա պատմել էր իր հետ կատարվածը:

Ըստ Քարիի` ինքը վճռել էր պարզապես զբոսնել, սակայն մոլորվել էր: Տղամարդը կարողացել էր ողջ մնալ` ուտելով մրգեր եւ թիթեռներ: Նա կարողացել էր դուրս գալ արահետ, որտեղ էլ նրան տեսել էին տեղի բնակիչները: