Հայաստանի բոլոր միջպետական եւ միջհամայնքային ավտոճանապարհները, փետրվարի 1-ի ժամը 09.30-ի դրությամբ, հիմնականում անցանելի են:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ փակ են Արագածոտնի մարզի Սիփան, Ավշեն, Շենկանի գյուղերի ավտոճանապարհները եւ Սոտք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Տավուշի մարզը անանցանելի է մեծ ավտոմեքենաների համար, ձյուն է տեղում մարզի Իջեւան եւ Նոյեմբերյան քաղաքներում, իսկ Սյունիքի մարզում, ինչպես նաեւ Գորիս-Կապան եւ Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհներին առկա է մերկասառույց:

Խորհուրդ չի տրվում առանց խիստ անհրաժեշտության երթեւեկել վերոնշյալ ավտոճանապարհներով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի մարդատար ավտոմեքենաների համար: