Հայաստանի ԱԻՆ-ում այսօր՝ փետրվարի 1-ին, ժամը 03.10-ին ահազանգ է ստացվել, որ ԼՂՀ Մ-12 միջպետական ավտոճանապարհի Ստեփանակերտ-Հադրութ հատվածում ավտոմեքենաները` թվով 5 ավտոմեքենա, մերկասառույցի հետեւանքով հայտնվել են խցանման մեջ. անհրաժեշտ է օգնություն:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ավտոմեքենաները արգելափակվել են Գորիս-Բերձոր ավտոճանապարհի 45-րդ կմ-ին:

ԼՂՀ փրկարար ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ հրշեջ-փրկարարաները արգելափակումից դուրս են բերել 27 ավտոմեքենա, որոնք շարունակում են ընթացքը: Ուղեւորներ` 65-ամյա Դ. Մ.-ն, 44-ամյա Ա. Գ.-ն, 33-ամյա Ս. Ս.-ն, 19-ամյա Մ. Գ.-ն, 17-ամյա Բ. Ի.-ն եւ 15-ամյա Ն. Մ.-ն տեղափոխվել են հրշեջ-փրկարարական ջոկատ` գիշերելու նպատակով: