Հայաստանի ԱԻՆ-ում այսօր՝ փետրվարի 1-ին, ժամը 03.47-ին տեղեկություն է ստացվել, որ Որոտանից Գորիս քաղաք տանող ավտոճանապարհի 2-րդ ոլորանում ավտոմեքենա է գլորվել ձորը. տուժածներ չկան. անհրաժեշտ է օգնություն ավտոմեքենան ձորից դուրս բերելու համար:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, որը դեպքի վայրից քիչ հեռու նկատել է արգելափակված ավտոմեքենաներ:
Դեպքի վայր է մոտեցել «Գորիսի» ՃՇՇ-ի «ԿԱՄԱԶ» մակնիշի բեռնատարը:
Հրշեջ-փրկարարները արգելափակումից դուրս են բերել «Ֆոլքսֆագեն» մակնիշի 35 OV 734 համարանիշի ավտոմեքենան (վարորդ` Ա. Բ.) եւ «Օպել վեկտրա» մակնիշի 35 NO 372 համարանիշի ավտոմեքենան (վարորդ` Ն. Խ.):




























