Վանաձորում հունվարի 29-ին անչափահասների միջեւ տեղի ունեցած դանակահարության հետեւանքով 17-ամյա Պ. Ռամազյանը վիրահատվել է, առողջական վիճակը կայուն է եւ առաջիկա օրերին դուրս կգրվի հիվանդանոցից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Վանաձորի» հիվանդանոցից:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. Օր.-ի 112 հդվածի 1-ին մասով: Գործի շրջանակներում ձերբակալվել է 14-ամյա Ն. Կիրակոսյանը: NEWS.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել տեղի ունեցած դանակահարությունից: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ երեխաները նույն բակից են, դանակահարված տղան ապրում է սոցիալապես ծանր պայմաններում՝ տնակում՝ քույր, եղբայրների հետ 70 անց տատու խնամքին: Մայրը վաղուց լքել է երեխաներին, իսկ հայրը գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում: 17-ամյա Պ. Ռամազյանը մի ամիս առաջ էր եկել ՌԴ-ից, հոր մոտ էր գտնվում:  Թե ինչն է եղել բակի երեխաների միջեւ վիճաբանության եւ դանակահարության պատճառը, մեր աբղյուրները հայտնեցին, որ անձնական հաշիվներ են ունեցել: