Հայաստանի ԱԻՆ-ում, հունվարի 31-ին, ժամը 20.14-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Տիգրան Մեծ պողոտայի թիվ 4ա շենքի գազի հաշվիչից տեղի է ունեցել արտահոսք` հրդեհի բռնկումով:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մարվել է Ժամը 20.20-ին: Ամբողջությամբ այրվել է գազի հաշվիչը: