Հայաստանի Ախուրյանի, Սեւանի, Դիլիջանի, Վանաձորի, Ստեփանավանի, Տաշիրի, Իջեւանի, Նոյեմբերյանի, Ճամբարակի, Գորիսի, Մարտունիի ավտոճանապարհներին եւ Ջաջուռի լեռնանցքում, այսօր՝ փետրվարի 1-ին, ժամը 11:00-ի դրությամբ, տեղ- տեղ մերկասառույց է, իսկ Երեւան - Սեւան ավտոճանապարհի 35-րդ կմ-ում ու Մեղրիի լեռնանցքում` բուք:

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է, որ առատ ձյան պատճառով ծանրաքաշ մեքենաներին խորհուրդ չի տրվում երթեւեկել Կիրանց-Ոսկեպար ճանապարհահատվածով:

Ստեփանավանի, Տաշիրի, Դիլիջանի, Վանաձորի, Թումանյանի, Նոյեմբերյանի, Տավուշի, Սիսիանի, Գորիսի, Կապանի եւ Մարտունու տարածաշրջաններում տեղում է թույլ ձյուն:

Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման եւ մաքրման աշխատանքներ:

Միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: