Ամերիկյան Նյու Ջերսի նահանգի մարզադաշտի շրջակա հյուրանոցներից մի քանիսում կասկածելի փոշով ծանրոցներ են հայտնաբերվել:

Կիրակի օրը մարզադաշտում կայանալու է «Սուպերբոուլը»՝ Ֆուտբոլի ազգային լիգայի եզրափակիչ խաղը, հայտնում է  «Ֆրանս-Փրեսս»-ը՝ վկայակոչելով ոստիկանության հայտարարությունը:

Ծանրոցները փոստով ուղարկվել են MetLife մարզադաշտի շրջակա առնվազն հինգ հյուրանոցներ: ՀԴԲ-ն ոստիկանության հետ քննում է միջադեպը, հայտնել է ոստիկանության ներկայացուցիչ Ջոն Քլիրին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

48-րդ Սուպերբոուլի եզրափակչում կհանդիպեն «Դենվեր Բրոնքոս» եւ «Սիեթլ Սիհոքս» թիմերը: