Մեքսիկայում ռազմական ուղղաթիռի վթարի հետեւանքով մեկ մարդ է զոհվել: Այդ մասին հաղորդում է El Comercio-ն:

Միջադեպը տեղի է ունեցել Տամաուլիպասում: Bell 212 ուղղաթիռն ընկել է ռազմական ճամբարներից մեկի թռիչքուղու վրա: Վթարի հետեւանքով մեկ զինծառայող է զոհվել, եւս երկուսը տուժել են, հաղորդում է «Gazeta.ru»-ն:

Այս պահին պարզվում են կատարվածի բոլոր մանրամասները: