Քաղաքացի Լ.Գ.-ն ահազանգել է, որ շհարկային տեսուչը ծեծել է իրեն. նրա հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ ՔՕ 118-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ըստ Լ. Գ.-ի հաղորդման` 2013թ. դեկտեմբերի 29-ին` ժամը 23:30-ի սահմաններում, Երեւան քաղաքի հյուրանոցային համալիրի համարներից մեկում, վիճաբանել է Գ. Թ.-ի հետ, որի ընթացքում վերջինս ձեռքով մի քանի անգամ հարվածել է իր դեմքին` պատճառելով ֆիզիկական ցավ:
Կատարվում է նախաքննություն:




























