Նյու-Յորքի կենտրոնում ֆրանսիական ժամացույցների աշխարհահռչակ Cartier ապրանքանիշի ոսկերչական խանութի աղմկահարույց կողոպուտ է տեղի ունեցել: Հանցագործներին հաջողվել է տանել մոտ 20 ձեռքի ժամացույց:
Նյու-Յորքի ոստիկանության տվյալներով՝ հինգ հանցագործներն օրը ցերեկով ներխուժել են Cartier ոսկերչական ժամացույցների խանութ, հրել են անզեն թիկնապահին ու գնորդների աչքի առաջ մուրճով կոտրել են վաճառասեղաններն ու 16 ձեռքի ժամացույց վերցրել: Հանցագործները գողոնի հետ միասին փախուստի են դիմել նախքան, խանութի աշխատակիցներն ու գնորդներն ուշքի են եկել: Վնասը կազմել է մոտ 710 հազար դոլար, հաղորդում է «ԵվրոՍՄԻ»-ն:
Կողոպուտի ականատեսները պնդում են՝ գողերն այնքան արագ ու պրոֆեսիոնալ էին գործում, որ մարդիկ չեն էլ հասկացել ինչ է կատարվում: Շատերը լսել են ապակիների կոտրվելու ձայնը, սակայն կարծել են, որ փողոցից է: Հետաքրքիր է, որ Cartier խանութի կողոպուտից առաջ հանցագործները փորձել էին հարձակվել հարեւան ոսկերչական սրահի վրա, սակայն այնտեղ անվտանգության աշխատակիցները թույլ չեն տվել տղամարդկանց խանութ մտնել:




























