Ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները, հունվարի 30-ին, ժամը 12.00-ին, տներից մեկից բերման են ենթարկել 34-ամյա Խաչիկ Չ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա 2012 թ. նոյեմբերի 12-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով: