Անհայտ անձինք կրակ են բացել ամերիկյան Արիզոնա նահանգի Ֆինիքս քաղաքի դպրոցներից մեկի բակում, հաղորդում է «Ասոշեյթեդ Փրեսը»՝ վկայակոչելով ոստիկանության տվյալները:

Միջադեպը տեղի է ունեցել ուրբաթ երեկոյան: Քաղաքի ոստիկանության ներկայացուցիչ Սթիվ Մարթոսը հայտնել է, որ մոտ 15 կրակոց է հնչել Cesar Chavez դպրոցի բակում: Անհայտ անձինք կրակ են բացել բասկետբոլի մրցույթի ժամանակ, որին ներկա է եղել ավելի քան 200 մարդ: Ոստիկանության տվյալներով՝ ոչ ոք չի տուժել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ինչպես հաղորդում է ABC հեռուստաալիքը, ոստիկանությունը փնտրում է երեք մարդու, որոնք առնչություն ունեն միջադեպին:
Իրավապահ մարմինները արդեն ձերբակալել են երկու մարդու՝ հարցաքննության համար, սակայն միջադեպին նրանց մասնակցության մասին հստակ ապացույցներ չկան: Միջադեպի հանգամանքները պարզվում են: