Universo պարբերականը, որը հայտնի է նախագահ Ռաֆայել Կորրեայի կողմից իր դեմ ներկայացված աղմկահարույց հայցով, դարձյալ հայտնվել է սկանդալի կենտրոնում ու տուգանվել է նախագահին դուր չեկած ծաղրանկարի հրապարակման համար, հաղորդում են տեղական լրատվամիջոցները:

Խոսքն էկվադորցի հայտնի նկարիչ Խավիեր Բոնիլյիի ծաղրանկարի մասին է, որտեղ ներկայացրել էր անվտանգության ուժերի ներխուժումը ընդդիմադիր քաղաքական գործիչներից մեկը տուն, որը հրապարակվել էր դեկտեմբերի վերջին: Հունվարին Կորրեան հայտարարել էր, որ հայց կներկայացնի թերթում այդ նկարի հրապարկման առնչությամբ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Արդյունքում Էկվադորի տեղեկատվության ու հաղորդակցության վարչությունը պարտավորեցրեց Բոնիլյիին 72 ժամվա ընթացքում փոխել լուսանկարին կից գրառումը, իսկ Universo-ն պետք է տուգանք վճարի՝ վերջին երեք ամսում շրջանառության 2 տոկոսի չափով: