Հայաստանի բոլոր միջպետական եւ միջհամայնքային ավտոճանապարհները, փետրվարի 1-ի ժամը 14.00-ի դրությամբ, հիմնականում անցանելի են:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ փակ են Արագածոտնի մարզի Սիփան, Ավշեն, Շենկանի գյուղերի ավտոճանապարհները եւ Գեղարքունիքի մարզի Սոթք-Քարվաճառ ճանապարհահատվածները:

Դժվարանցանելի է Շիրակի մարզի Այգաբաց-Ախուրյան-Բասեն ճանապարհահատվածը եւ Վարդենյաց լեռնանցքը:

Երեւան-Սեւան ավտոճանապարհի 24-25-րդ, 37-39-րդ կմ-ին առկա է բուք:

Տավուշի մարզը անանցանելի է բեռնատար ավտոմեքենաների համար, ձյուն է տեղում մարզի Իջեւան եւ Նոյեմբերյան քաղաքներում, Շիրակի մարզում:

Սյունիքի մարզում, ինչպես նաեւ Գորիս-Կապան եւ Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհներին առկա է մերկասառույց:

ԱԻ նախարարությունը խորհուրդ է տալիս վարորդների երթեւեկել վերոնշյալ ավտոճանապարհներով միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի մարդատար ավտոմեքենաների համար:

Տրանսպորտի նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ բուքը սաստկացել է Գյումրի-Աշոցք, Գյումրի-Ջաջուռի լեռնանցքում, Կոտայքի եւ Սեւանի տարածաշրջաններում:

Առատ ձյան պատճառով ծանրաքաշ մեքենաներին խորհուրդ չի տրվում երթեւեկել Կիրանց-Ոսկեպար հատվածով:

Ստեփանավանի, Տաշիրի, Դիլիջանի, Վանաձորի, Թումանյանի, Նոյեմբերյանի, Տավուշի, Սիսիանի, Գորիսի, Կապանի եւ Մարտունու տարածաշրջաններում տեղում է թույլ ձյուն:

Սեւանի, Ստեփանավանի, Տաշիրի, Իջեւանի եւ Նոյեմբերյանի ավտոճանապարհներին տեղ- տեղ առկա է մերկասառույց: