«Արմավիա» ընկերությունը մինչեւ ապրիլի 17-ի առավոտյանը ժամը 9-ը հետաձգել է միայն Երեւան-Փարիզ չվերթը` կապված Իսլանդիայում հրաբխից հետո առաջացած հրաբխային ամպի հետ, որը խանգարում է թռիչքներին: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ «Արմավիա» ընկերությունից: Ավելի վաղ հայտնել էինք, որ British Midland Airways ավիաընկերությունը չեղյալ է համարել Երեւան Լոնդոն չվերթը:
Հիշեցնենք, որ Արեւմտյան եվրոպայի մի շարք երկրներում դադարեցվել են ավիաթռիչքները, որոնք անցնում են այդ տարածքով: Մասնագետները նշում են, որ հրաբխից հետո առաջ եկած ամպը, որն ըստ էության, հրաբխային մոխիր է, կարող է պատճառ դառնալ, որ կանգ առնեն օդում գտնվող ինքնաթիռների շարժիչները:




























