Մանագուա քաղաքից ոչ հեռու այրվում է պլաստմասե թափոնների պահեստ, որը մարելու պատճառով քաղաքը պարուրել է ծխի ամպը:
Հրդեհի ու այն մարելուց հետո առաջացած հետեւանքների պատճառով Նիկարագուայի մայրաքաղաքում «էկոլոգիական տագնապ» է հայտարարվել: Տեղական իշխանությունների տվյալներով՝ Մանագուա լճի շրջանում պլաստմասե թափոնների պահեստներից մեկում արդեն մոտ 1000 տոննա պլաստմաս է այրվել: Հրդեհի պատճառները դեռ հայտնի չեն:
Կրակի դեմ պայքարում են հրշեջ ծառայության խոշորագույն ստորաբաժանումներ, հատուկ տեխնիկայի ու քաղաքացիական պաշտպանության ուժերի հետ միասին: Հրդեհի հետեւանքով զոհեր ու տուժածներ չկան: Սակայն քաղաը պատել է թունավոր ծուխ, ինչը հրդեհը մարելու հետեւանքով է առաջացել: Քաղաքապետարանի ներկայացուցիչ Ֆիդել Մորենոն պարզաբանել է, որ ծխի պատճառը հրշեջների օգտագործած հատուկ նյութերն են, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:




























