Ամերիկյան Քեննեբանք քաղաքի 14-ամյա բնակչուհին առաջին եւ երկրորդ աստիճանի այրվածքներ է ստացել գրպանում բռնկված iPhone 5с-ի պատճառով:
Միաջդեպը տեղի է ունեցել միջնակարգ դպրոցում: Աղջիկը նստարանին նստելուց հետո գրպանում ձայն է լսել, որից հետո ծուխ է հայտնվել: Ականատեսները վկայում են, որ աղջիկը խուճապի մեջ է ընկել, սակայն հետո ուշքի եկել, սկսել հանգցնել կրակը, ինչն էլ, ի վերջո, հաջողվել է նրան: Տուժածին անմիջապես տեղափոխել են հիվանդանոց, որտեղ բժիշկները բազմաթիվ այրվածքներ են արձանագրել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Հրշեջ ծառայության աշխատակիցները, ովքերը հետազոտել են դեպքը, եզրակացրել են, որ նստելիս աղջիկը վնասել է հեռախոսը, իսկ դա հանգեցրել է մարտկոցում կարճ միացման: Apple ընկերությունում միջադեպը դեռ ոչ մի կեր չեն մեկնաբանում:
Նշվում է, որ սա Apple-ի արտադրանքի հետ առաջին նման դեպքը չէ: Ամառը չինուհին մահացել էր էլեկտրական հարվածից, երբ փորձել էր զանգի պատասխանել:




























