Ամերիկյան Արեւմտյան Վիրջինիա նահանգում երեք մարդ է զոհվել այն բանից հետո, երբ փլուզվել են բջջային երկու աշտարակներ:
Տեղական ոստիկանության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել Քլարքսբերգ քաղաքում, երբ վերանորոգում էին հարյուր մետր բարձրությամբ աշտարակները՝ ամրացնելով դրանց հիմքերը: Փլուզման պահին աշտարակի վրա չորս անձ է գտնվել: Երկուսը զոհվել են, երկուսն էլ լուրջ վնասվածքներ են ստացել ու տեղափոխվել են հիվանդանոց, սակայն բժիշկները հայտարարում են, որ նրանց կյանքին վտանգ չի սպառնում, հաղորդում է ՌԻԱ Նովոստիին՝ վկայակոչելով The Associated Press-ին:
Առաջին աշտարակի փլուզումը հանգեցրել է երկրորդի փլուզմանը, ինչի հետեւանքով մեկ մարդ է զոհվել:
Տեղի իշխանությունները հետաքննում են կատարվածը:




























