Առաջիկա գիշերը եւ վաղը ցերեկը Հայաստանի տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ: Արարատյան դաշտում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ: 

Քամին հյուսիս-արեւելյան 5-10 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 10-14 աստիճանով:

«Հայպետհիդրոմետ»-ի տվյալով՝ Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ:  Գիշերը մայրաքաղաքում կլինի -12-14, վաղը ցերեկը՝ -2-4:  

Օդի ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը՝ -28-33, ցերեկը՝ -8-13,

Կոտայքում՝ գիշերը՝ -25-30, ցերեկը՝ -8-13,

Գեղարքունիքում՝ գիշերը՝ -25-30, ցերեկը՝ -8-13,

Լոռիում՝ գիշերը՝-23-28, ցերեկը՝ -5-9,

Տավուշում՝ գիշերը՝ -15-20, ցերեկը՝ -2-7,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -25-30, ցերեկը՝ -8-13,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ -10-15, ցերեկը՝ -1-5,

Արարատում՝ գիշերը՝ -10-14,  ցերեկը՝ 0-3,

Արմավիրում՝ գիշերը՝ -10-14,  ցերեկը՝ 0-3,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ -25-30, ցերեկը՝ -8-13,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ -10-14,  ցերեկը՝ 0-3,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ -12-17, ցերեկը՝  -2-7,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ -19-24, ցերեկը՝ -6-10, 

Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ -13-18, ցերեկը՝ -6-9: