Նախկինում գողության համար դատապարտված 32-ամյա Մամիկոն Հովհանյանը կնոջը մեղադրել է իր նկատմամբ բռնություն գործադրելու մեջ, ինչը, ըստ նախաքննական մարմնի, իրականության հետ որեւէ ընդհանրություն չի ունեցել:   

«Փաստինֆո»-ի փոխանցմամբ, ըստ գործի նյութերի՝ Մամիկոն Հովհանյանը ալկոհոլ օգտագործած վիճակում վիճաբանել է իր կնոջ հետ, որից հետո ապակու կտորով վնասել է իր նախաբազուկը եւ Վարդենիսի ոստիկանության բաժին կեղծ հաղորդում տվել, թե իբր այդ վնասվածքը պատճառել է կինը:

Մամիկոն Հովհանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: