Հայաստանի ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 2-ի ժամը 23:00-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական եւ միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Դժվարանցանելի է Տավուշի մարզի Ոսկեպար-Նոյեմբերյան, Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները, Դիլիջանի ոլորանները, Գեղարքունիքի մարզի Սոթք-Քարվաճառ ճանապարհահատվածները եւ Վարդենյաց լեռնանցքը:
Երեւան-Սեւան ավտոճանապարհին, Լոռու մարզի Սպիտակի ոլորաններում եւ «Սատանի կամուրջ» կոչվող հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
ԱԻ նախարարությունը խորհուրդ է տալիս վարորդներին երթեւեկել վերոնշյալ ավտոճանապարհներով միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:


























