Ուկրաինայի իրավապահ մարմինների աշխատակիցները ձերբակալել են մեքենաներ այրելու մեջ կասկածվող Վրաստանի մի քաղաքացու, որը թարգմանչի միջոցով պատմել է մեքենաներ այրելու պատվեր ստանալու մասին, հայտնել են Ուկրաինայի ՆԳՆ-ի մամուլի ծառայությունում:

«Ըստ երիտասարդի` Կիեւում աշխատանք փնտրելիս ծանոթացել էր մի մարդու հետ, որն իրեն մեքենաներ հրկիզելու համար առաջարկել էր 600 գրիվնա (70 դոլար)», - նշվում է ՆԳՆ-ի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: Հաղորդվել էր, որ հունվարի 30-ին Կիեւի հրշեջ-փրկարարական ծառայությունը 17 անգամ մեկնել էր մեքենաների բռնկում մարելու, վնասվել կամ ամբողջությամբ այրվել էին 23 մեքենա:

Կիեւի ոստիկանությունում յուրաքանչյուր հրկիզման փաստով քրեական գործ է հարուցվել` Ուկրաինայի ՔՕ-ի 194-րդ հոդվածով` « Գույքի կանխամտածված ոչնչացում կամ վնասում», հայտնում է «Կորեսպանդենտը»: