Հունաստանի արեւմուտքում մոտ 6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Ամերիկյան սեյսմոլոգների տվյալներով՝ ստորերկրյա ցնցումները գրանցվել են Պատրա քաղաքից 120 կմ դեպի արեւմուտք: Երկրաշարժի հետեւանքների մասին դեռ ոչինչ չի հաղորդվում:

Երկրաշարժի էպիկենտրոնում ցնցումների ինտենսիվությունը գնահատվում է որպես ավերիչ:

Վերջին շրջանում սա այս տարածաշրջանում առաջին ուժեղ երկրաշարժը չէ: Հունաստանում գրանցվում է Եվրոպայի երկրաշարժերի մոտ կեսը: Վերջին անգամ երկրաշարժը մարդկային կորուստների էր հանգեցրել 1999 թվականին, երբ մահացել էր 143 մարդ:

Դեկտեմբերի վերջին Կեֆալոնիայում 5,8 մագնիտուդով երկրաշարժի պատճառով արտակարգ դրություն էր հայտարարվել: