Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ փետրվարի 3-ին, ժամը 00.44-ին ահազանգ է ստացվել, որ միջպետական Մ-3 ավտոճանապարհի Աշտարակ - Ապարան հատվածում (3-րդ կմ)՝ «Տառերի պուրակ»-ի մոտակայքում, ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Միթսուբիշի Պաջերո» մակնիշի 33 WS 307 համարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Թ.):