ԿԺԴՀ-ն թուլացրել է Հարավային Կորեայի դեմ ուղղված քարոզչությունը՝ միջկորեական հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերի շրջանակներում:
Հարավային Կորեայի պաշտպանության նախարարության ներկայացուցչի խոսքով՝ երկրների սահմանին, այնուամենայնիվ, լսելի են քարոզչական բնույթի ռադիոհաղորդագրություններ, սակայն ժամանակավորապես դադարեցվել է թռուցիկների տարածումը: Այս մասին հաղորդում է Yonhapnews-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր Հյուսիսային Կորեայի կողմից հարավկորեական կառավարության դեմ ուղղված խիստ քննադատություն պարունակող թռուցիկների տարածման դադարեցման մասին:
Փհենյանը Սեուլին առաջարկել է ընտանիքների հանդիպման վերաբերյալ բանակցություններ վարել




























