Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի օգնությամբ 4 անչափահաս երեխաների մայրը հնարավորություն է ստացել ստանալ իր 3 ամսական երեխայի ծննդյան վկայականը:

ՄԻՊ-ի հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է.

«Չորս անչափահաս երեխաների մայրը, չէր կարողանում ստանալ իր 3 ամսական երեխայի ծննդյան վկայականը: Երեխան ուներ առողջական լուրջ խնդիրներ եւ նրան անհրաժեշտ էր համապատասխան բժշկական օգնություն, սակայն քանի որ կինը հանդիսանում էր քրեական գործով մեղադրյալ, եւ նրա անձնագիրը գտնվում էր դատարանում, չէր կարողանում ձեռք բերել երեխայի ծննդյան վկայականը:

Պաշտպանի միջամտությամբ հարցը ստացել է դրական լուծում, եւ կինը ստացել է իր երեխայի ծննդյան վկայականը»: