Լեռնաձոր գյուղի մի բնակիչ ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում էր ներկայացրել, որ 2013 թ. դեկտեմբերի 11-ին իրեն անհայտ պայմաններում կորցրել է բջջային հեռախոսը:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ փետրվարի 1-ին ոստիկանները պարզել են, որ հեռախոսը Կապան-Քաջարան երթուղու միկրոավտոբուսում գողացել է 49-ամյա Լյուդմիլա Բ.-ն:
Գողոնն առգրավված է:
Նախապատրաստվում են նյութեր:




























