«Երևան Ջուր» ընկերությունը իր հաճախորդներին և սպառողներին տեղեկացնում է, որ «Արարատյան» պոմպակայանում շինարարական աշխատանքների հետ կապված` ապրիլի 19-ին ժամը 10-19-ը կդադարեցվի Կենտրոն և Էրեբունի վարչական շրջանների ջրամատակարարումը:
Բացի այդ, ապրիլի 19-ի ժամը 10-ից մինչև ապրիլի 20-ի ժամը 7-ը կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի Վերին Չարբախ, Ներքին Չարբախ, Ներքին Շենգավիթ, Աէրացիա թաղամասերի, Շիրակի, Շարուրի, Արտաշիսյան փողոցների և հարակից տարածքների, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Ա1, Ա2, Ա3, Բ1, Բ2, Բ3, Բ4 թաղամասերի, Սեբաստիա, Բատիկյան, Շահումյանի 10-18-րդ փողոցների, Տիչինա-Սեբաստիա և Մալաթիա-Սեբաստիա փողոցներով պարփակված հատվածի, Իսակովի պողոտայի, Թաիրով, Գեղանիստ, Արգավանդ և Փարաքար գյուղերի, Հաղթանակ գյուղի 1-6 փողոցների ջրամատակարարումը:
Միաժամանակ, Ավան վարչական շրջանում վթարավերականգնողական աշխատանքների հետ կապված` ապրիլի 19-ին ժամը 10-24-ը կդադարեցվի Ավան-Առինջ թաղամասի և հարակից տարածքների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:



























