Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները, փետրվարի 2-ին 30-ամյա Գառնիկ Ա.-ին, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել բաժին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ նա 2013 թ. դեկտեմբերին իր ծանոթ` 27-ամյա Զարմեն Խ.-ի եւ ընկերոջ` ոմն Կոլոյի հետ Գեղաշեն գյուղում կայանված էքսկավատորի վրայից գողացել են հիդրոպոմպը:
Գողոնն առգրավված է:
Ձեռնարկվում են միջոցառումներ Կոլոյի անձը պարզելու եւ հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն:



























