Երեւանի Նազարբեկյան փողոցի թիվ 48 շենքի մոտ, փետրվարի 2-ին, ժամը 13.30-ին, «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 24-ամյա երիտասարդին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ տուժածը տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:



























