Փետրվարի 2-ին, ժամը 16.00-ին, 47-ամյա Սամվել Պ.-ն ոստիկանության Իջեւանի բաժնում կամավոր հանձնել է ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի` 60, 7.62 մմ տրամաչափի` 44 փամփուշտ եւ ինքնաձիգի պահունակ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:

Նույն օրը, ժամը 19.20-ին, 51-ամյա Վիկտոր Դ.-ն ոստիկանության Տավուշի բաժնում կամավոր հանձնել է «ԻԺ» տիպի 16 մմ տրամաչափի մեկփողանի ողորկափող որսորդական հրացան:

Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության: