Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները, փետրվարի 2-ին, ժամը 16.00-ին, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 26-ամյա Արա Ջ.-ին, 34-ամյա Հրաչ Ե.-ին եւ 29-ամյա Էդվարդ Խ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Արա Ջ.-ն 2013 թ. նոյեմբերին, հարմարեցված բանալիով 2 անգամ բացել եւ մտել է Վաղարշապատ քաղաքի Հոկտեմբեր փողոցի թիվ 111/1 հասցեում գտնվող խանութ եւ գողացել 100.000 դրամ, իսկ 2013 թ. դեկտեմբերին նա համաձայնության գալով Հրաչ Ե.-ի հետ, հարմարեցված բանալիով դարձյալ 2 անգամ բացել եւ մտել են նույն խանութ ու գողացել 32 պարկ ալյուր եւ 1 պարկ անասնակեր` պատճառելով 1.500.000 դրամի նյութական վնաս:

Նախապատրաստված նյութերն ուղարկվել են քննչական բաժանմունք: