Femen շարժումը հայտարարել է Իսպանիայի կաթոլիկ եկեղեցու դեմ «արյունալի պատերազմ» սկսելու մասին` հանուն կանանց աբորտի իրավունքի: Մինչեւ գոտկատեղը մերկ հինգ ակտիվիստուհի հարձակվել են Ռուկո Վարելա կարդինալի վրա` ի նշան նոր օրինագծի դեմ բողոքի, որը հղիության ընդհատման խիստ սահմանափակումներ է սահմանում:
«Femen-ի ակտիվիստուհիները կանացի ներքնաշորեր են նետել Իսպանիայոմ աբորտների քրեականացման օրենքի գլխավոր նախաձեռնողի վրա», - ասվում է շարժման կայքում, հայտնում է NEWSru.com-ը:
Շարժման ակտիվիստուհիները խոստացել են, որ «հարձակումների ալիքը» կհասնի ցանկացածի, ով կխախտի իրենց իրավունքները եւ կխոչընդոտի պետության եւ եկեղեցու ամբողջական տարանջատմանը:
ВВС-ի ռուսական ծառայությունը նշում է, որ հարձակումը տեղի էր ունեցել, երբ կարդինալը մտնում էր Մադրիդի եկեղեցի: Աղջիկների մարմիններին գրված է եղել` «Կանգ առ, եկեղեցական մաֆիա», «Աբորտը սուրբ է» եւ այլն: Մյուս հոգեւորականներին հաջողվել է կարդինալից հեռացնել կիսամերկ ակտիվիստուհիներին:































