Անկարայի Չանքրըի շրջանում փլուզվել է 5 հարկանի մի շենք, որի հետեւանքով մահացել է 1 բնակիչ։
Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝ Անկարայի Չանքրըի շրջանում մի շենքի ապամոնտաժման ժամանակ չնախատեսված փլուզում է տեղի ունեցել։ Փլուզման հետեւանքով հարեւանությամբ գտնվող շենքի բնակիչ Օջալ Չեթինքայան մնացել է փլատակների տակ եւ մահացել։
Դեպքի վայր ժամանած փրկարարները փնտրում են փլատակների տակ մնացած 5 բնակչի։
Փլված շենքի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են արել Անկարայի քաղաքապետին հրաժարական տալ եւ հնչեցրել. «Մելիհ Գյոքչեք, հրաժարական տուր» կարգախոսները։




























