Ոստիկանության Մալաթիայի բաժնում, փետրվարի 2-ին, ժամը 18.05-ին, հաղորդում է ստացվել, որ ոմն Կարո հարբած վիճակում կոտրել է 55-ամյա Սվետիկ Ա.-ի տան դուռը:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խմբին Սվետիկ Ա.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 18.00-ին, վիճաբանության ժամանակ, նախկին հարեւան Կարապետը ձեռքերով հարվածներ է հասցրել իր մարմնի տարբեր մասերին` պատճառելով վնասվածքներ, ապա կոտրել իր տան մուտքի դռան փականը:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Կարապետը 1984 թ. ծնված Կարապետ Ղ.-ն է, որը նույն օրը, ժամը 19.00-ին, բերման է ենթարկվել բաժին:
Նշանակվել են ապրանքագիտական եւ դատաբժշկական փորձաքննություններ:
Կատարվում է հետաքննություն:



























