Ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողները, փետրվարի 1-ին, ժամը 19.35-ին, Բագրատաշենի սահմանային անցակետից բերման են ենթարկել 30-ամյա Արմեն Ղ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա 2013 թ. հուլիսի 4-ից ՌԴ Մոսկվա քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր կեղծ փաստաթղթեր ձեռք բերելու մեղադրանքով:



























