Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խմբի կողմից, փետրվարի 1-ին, ժամը 15.40-ին, Մոսկվա-Երեւան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել 40-ամյա Աշոտ Ս.-ն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա 2012 թ. դեկտեմբերի 27-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով: