«Աստված չարասցե, եթե մենք ունենայինէ ձեզ պես խորհրդարանական մեծամասնություն, պատկերացնո՞ւմ եք մեր վիճակը»։ Այդ մասին այսօր՝ փետրվարի 3-ին ԱԺ նիստի ընթացքում ասաց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, դիմելով «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանին։
Մինչ նիստի ավարտին մնացել էր հինգ րոպե, ըստ ԱԺ կանոնակարգի, խոսքի իրավունք ստացան խմբակցությունները, եւ ամբիոնի մոտ եկած Ռ. Հակոբյանը չէր կողմնորոշվում խոսել, թե՝ ոչ, քանի որ ժամանակը չէր բավականացնի, Հ. Աբրահամյանն առաջարկեց տեղափոխել ելույթը հաջորդ օրվա։
Եվ քանի դեռ Ռ. Հակոբյանը շարունակում էր անորոշության մեջ կանգնել ամբիոնի մոտ, Աբրահամյանն ասաց. « Տեղափոխենք ելույթը վաղվա։ Աստված չարասցե, եթե մենք ունենային ձեզ պես խորհրդարանական մեծամասնություն, պատկերացնում եք մեր վիճակը»։
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























