Ղազախստանի բնակչուհին ընկերուհուն է նվիրել իր հին բաճկոնը ու երկարաճիտ կոշիկները, որոնց մեջ պահել է մեկ միլիոն տենգեանոց փաթեթ:

Հենց նվիրատուի խոսքով՝ ինքը բոլորովին մոռացել էր կոշիկներում պահվող գումարի մասին: Սակայն երբ հիշել է թղթադրամներին մասին, խնդրել է ընկերուհուն վերադարձնել դրամի փաթեթը: Սակայն վերջինս հրաժարվել է կատարել պահանջը: Ավելին՝ պարզվել է, որ կինը բարեկամուհու հետ միասին ծախսել է ընկերուհու կուտակած գումարը:

Ճտքավոր կոշիկների նախկին տիրուհին դիմել է իրավապահներին, սակայն նրանք հրաժարվել են քրեական գործ հարուցել: Դրանից հետո կինը դիմել է մարզային դատարանին, փոխանցում է «Ինտերֆաքսը»: