Իսրայելցի բժիշկները պարզել են, որ Երուսաղեմի հիվանդանոցում տարեսկզբին ծնված փոքրիկի մահվան պատճառը ՁԻԱՀ-ն էր: Պարզ է դարձել, որ երեխայի մայրը ՄԻԱՎ վարակակիր է, չնայած որ այդ մասին չի էլ կասկածել:

Բժիշկները մի քանի օր պայքարել են փոքրիկի կյանքի համար, սակայն նրան փրկել չի հաջողվել, հաղորում է Ռոսբալթը՝ վկայակոչելով NEWSru.co.il-ը: