Տոկիոյում Հայաստանի դեսպանության հովանու ներքո փետրվարի 2-ին տեղի ունեցավ ճապոնացի դաշնակահար Կեյտո Նումատայի մենահամերգը՝ նվիրված Հայաստանի եւ Ճապոնիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 22-ամյակին:
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե համերգին հնչեցին Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի, Կարեն Խաչատրյանի, Ալեքսանդր Հարությունյանի, եւ Էդուարդ Աբրամյանի ստեղծագործությունները:
Կեյտո Նումատան, ով հայ դասական երաժշտության սիրահար է, Տոկիոյում տարին մեկ անգամ մենահամերգով ներկայացնում է հայ դասականներին:




























